Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին շաբաթ օրը տեղեկացրել է, որ որոշակի առաջընթաց է գրանցվել ԱՄՆ-ի հետ ընթացող բանակցություններում՝ հաղորդում է Mehr-ը: Նա նաև մերժել է «ուրանի զրոյական հարստացման» գաղափարը՝ նման քննարկումներն անվանելով զուտ հռետորաբանություն, ինչը «նախատեսված է հիմնականում սիոնիստական համայնքի համար»։               
 

Վերանորոգում` գրողների միությունում

Վերանորոգում` գրողների միությունում
02.03.2016 | 15:57

Հայաստանի գրողների միության 300- տեղանոց մեծ դահլիճի վերանորոգումն ու վերազինումն իրականացվելու են պետական միջոցներով: Մեզ հետ զրույցում ՀԳՄ նախագահ Էդուարդ Միլիտոնյանն ասաց, որ որոշակի աշխատանքներ արդեն արվել են, դահլիճի մի մասը վերանորոգվել է, առաջիկայում տեխնիկական վերազինում պետք է լինի: Դահլիճը պետք է տեխնիկապես հագենա: Անելիք կա սանհանգույցի հետ կապված, մյուս սենյակների: Վերանորոգման մանրամասների մասին ՀԳՄ նախագահը առաջարկեց տեղեկանալ քաղաքաշինության նախարարությունից: «Հայաստանի գրողների միությունում ընթացող վերանորոգման և դահլիճի տեխնիկական վերազինման աշխատանքներն ի՞նչ ընթացքի մեջ են, ե՞րբ են ավարտվելու և որքա՞ն գումար է տրամադրվել աշխատանքների համար» հարցերի պատասխանը`առաջիկայում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1220

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ